Տրվել է համալիր և բազմակողմանի ստուգումների մեկնարկը. ՊՆ մամուլի քարտուղար

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

Տրվել է համալիր և բազմակողմանի ստուգումների մեկնարկը. ՊՆ մամուլի քարտուղար

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումների մեկնարկի մասին: Այս մասին տեղեկանում ենք Արամ Թորոսյանի գրառումից:

«Ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները: Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակը: Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը»,-գրել է նա:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին