Տիգրան Գալստյանը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:
«Տիգրան Գալստյանին իր հետագա գործունեության մեջ մաղթում ենք նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ»,-ասված է հաղորդագրությունում:
https://armenpress.am/arm/news/1045651.html