Տեսչական մարմինները զգուշացնում են կորոնավիրուսի հետ կապված վերահսկողության խստացման մասին
ՀՀ կառավարությանը ենթակա տեսչական մարմինները կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները: Տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Զգուշացնում ենք՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,- նշված է հայտարարության մեջ:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 3-ին, ՀՀ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ քաղաքացիներին հորդորել է վերադառնալ դիմակների կրման խիստ ռեժիմի, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի թիվն աճում է:
https://armenpress.am/arm/news/1045084.html