Վրաստանում ոստիկանությունը երկու բնակչի է ձերբակալել հանցագործ աշխարհի հետ առնչություն ունենալու մեղադրանքով
Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է Գարդաբանի (Թբիլիսիից 45 հեռավորությամբ) երկու բնակիչների, որոնց մեղադրում են դրամաշորթության և հանցագործ աշխարհի հետ առնչություն ունենալու համար:
Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ հաղորդագրությանը, քննության տվյալներով՝ մեղադրյալները, որոնք 53 և 49 տարեկան տղամարդիկ են, գործել են հանցագործ աշխարհում սահմանված կանոններով: Տարբեր մարդկանց ահաբեկելու եղանակով նրանք փորձել են նյութական շահույթ ստանալ ինչպես անձամբ իրենց համար, այնպես էլ քրեական հեղինակությունների:
Արտասահմանում ապրող «օրենքով գողերից» մեկի հանձնարարությամբ՝ մեղադրյալներից մեկը, որը նախկինում դատվածություն է ունեցել, մյուսի օգնությամբ պարբերաբար գումար է շորթել համագյուղացիներից՝ սպառնալով սպանել կամ ծեծի ենթարկել նրանց ընտանիքների անդամներին:
Ոստիկանությունը երկուսին էլ ձերբակալել է իրենց տներում: Այժմ նրանց 4-10 տարվա ազատազրկում է սպառնում:
https://www.tert.am/am/news/2021/03/22/georgia/3560033