Վրաստանում մարտի 8-ից կվերացվեն մի շարք սահմանափակումներ

Վրաստանում մարտի 8-ից կվերացվեն մի շարք սահմանափակումներ

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ հաջորդ շաբաթ երկրում կշարունակվի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված սահմանփակումների փուլային վերացման գործընթացը, գրում է aliq.ge-ն: Մարտի 1-ից երկրում մի շարք սահմանափակումներ վերացվեցին: Արգելքների մեղմացման հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 8-ին: Մարտի 8-ից երկրում՝ կսկսեն գործել լեռնային հանգստավայրերում առկա ճոպանուղիները, ռեստորաններն ու սննդի կետերը հաճախորդներին կկարողանան սպասարկել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից, խանութները, առևտրի կենտրոններն ու շուկաները մարտի 8-ից կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին: Վրաստանում ուժի մեջ է մնում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը, ինչպես նաև բազմամարդ հանրային միջոցառումների անցկացման արգելքը:

 https://factor.am/344956.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին