Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք՝ տեղեկացնում է կառավարության հատուկ stopcov.ge կայքը: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում առողջացել է 356 մարդ: Մեկ օրվա ընթացքում մահացել է ևս 10 պացիենտ: Իրականացվել է 25638 թեստ, 15093-ը՝ հակամարմինների  և 10545-ը՝ ՊՇՌ թեստով: Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշներն են՝ օրական՝ 1,56 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 1,58 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 1,92 տոկոս: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 279027 դեպք, որից բուժվել է 271278 մարդ, մահացել է 3732 մարդ: 262 մարդ գտնվում է կարանտինում, 1515 մարդ գտնվում է հիվանդանոցում, 195-ը՝ քովիդ հյուրանոցում:

https://www.1lurer.am/hy/2021/03/25/%D5%8E%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%AF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB-399-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84/441224

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին