Վրաստանում «Բորժոմ» գործարանի աշխատողները պահանջել են բարձրացնել աշխատավարձերը

Վրաստանում «Բորժոմ» գործարանի աշխատողները պահանջել են բարձրացնել աշխատավարձերը

Վրաստանի «Բորժոմ» գործարանի աշխատողները գործադուլ են հայտարարել եւ ակցիայի դուրս եկել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը: Այդ մասին, հաղորդել է վրացական Առաջին ալիքը:

«Բորժոմ» գործարանի աշխատողներն անցկացնում են ակցիա: Աշխատանքային գործընթացը դադարեցվել Է առավոտվանից: Գործարանի մոտ հավաքվել են Բորժոմի առաջին եւ երկրորդ լցման գործարանի աշխատողները: Ընկերության գործադուլավոր աշխատողները պահանջում են աշխատավարձի բարձրացում, հանգստյան օրեր եւ արտաժամյա աշխատանքի վարձատրություն:

Գործարանի բանվորներն ասում են, որ ընկերությունը նվազեցրել Է աշխատավարձերը, այն կրճատելով գրեթե 50 տոկոսով՝ հաշվի առնելով ինֆլյացիայի մակարդակը»,-ասվում Է ալիքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ինչպես նշում Է ալիքը, օրերս «Բորժոմ» ընկերության գործադուլավոր աշխատողները հանդիպել են վարչակազմի ներկայացուցիչների հետ: Աշխատակիցները գործարանի վարչակազմին նախազգուշացրել են, որ իրենց փոխարինող գտնելու փորձը դիմակայություն կառաջացնի, իսկ դրա համար պատասխանատվությունը կկրի ընկերությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին