Վրաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել խորհրդարանի մատույցներում
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները, ինչպես նաև նրանց համակիրները բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիում խորհրդարանի շենքի մատույցներում՝ պահանջելով ազատ արձակել «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, պատգամավոր Նիկա Մելիային: Այս մասին այսօր հայտարարել են վրացական լրատվամիջոցները:
«Այսօրվա ակցիայի կարգախոսն է՝ «Լսել ժողովրդի ձայնը»: Պատգամավորները պետք է անհարմարություն զգան՝ խորհրդարան մուտք գործել ոտքով, առանց ավտոմեքենայի և լսեն, թե ինչ է իրենց մասին մտածում ժողովուրդը»,- լրագրողներին ասել է «Ազգային շարժում» կուսակցության ղեկավարներից մեկը՝ Գիորգի Բարամիձեն: