Վրաստանը տոնում Է «Թամարոբա»-ն՝ կուլտային Թամար թագուհու հիշատակի օրը

Վրաստանը մայիսի 14-ին նշում Է Թամար թագուհու հիշատակի օրը. երկրում այդ տոնը կոչվում «Թամարոբա»-ն եւ համարվում Է այդ ունունով կանանց անվանակոչության օրը:
Ապագա սուրբ Թամար մեծը սերում Էր Վրաստանի Բագրատիոնիների հին դինաստիայից, նա իր հոր՝ Գեորգի 3-րդի կառավարչակիցն Էր. հազիվ Էր լրացել նրա 14 տարին:
Թամար թագուհին, որը տարբերվում Էր իր խելքով, բարեպաշտությամբ եւ գեղեցկությամբ, խելացիորեն կառավարում Է պետությունը. նրա թագավորության ժամանակը համարում են վրացական պատմության ոսկե դարը: Նա նպաստել Է քրիստոնեության տարածմանն ամբողջ Վրաստանում: 12-րդ դարին Է վերագրվում նաեւ վրացական գիտության, գրականության եւ արվեստի ծաղկումը:
Թագուհին իրեն դրսեւորել Է նաեւ որպես ականավոր զորահրամանատար. նա հետ Է մղել Խալիֆ Աբու-Բաքրիի արշավանքը 1194 թվականին եւ սուլթան Ռուքն-ադ-Դինի արշավանքը՝ 1202 թվականին: Վրաստանին նա բերել Է խաղաղություն, հարգանք եւ իշխանություն՝ գրեթե ամբողջ Անդրկովկասի նկատմամբ:
Տրապիզոնյան կայսրությունը, որը հայտնվել Է 1204 թվականին այն բանից հետո, երբ խաչակիրները թալանեցին Կոստանդնուպոլիսը, հաստատվել Է Թամարի ջանքերով:
Նա հոգ Է տարել իր երկրի լուսավորման մասին եւ օգնություն ցուցաբերել քրիստոնյաներին, որոնք տառապում Էին բանտերում: Խելացի կառավարմամբ նա ձեռք Է բերել համաժողովրդական սեր:
Թամարի կառավարման ժամանակ ամբողջ երկրում կառուցում Էին կամուրջներ, ճանապարհներ, իջեւանատներ, տաճարներ եւ մենաստաններ, այդ թվում՝ Վարձիայի քարանձավային մենաստանը, որտեղ նա անցկացրել Է կյանքի վերջին տարիները: Նա խաղաղությամբ հանգչել Է 1213 թվականին, հաղորդել Է Sputnik-ը: