Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին՝ խիտ մառախուղ

Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում դեկտեմբերի 9-ի ժամը 20:00-ի դրությամբ տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հավելելով, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրության մեջ: