Վաշինգտոնը փորձում է ձգձգել Մոսկվայի առաջարկների քննարկումը. ՌԴ ԱԳՆ

Վաշինգտոնը փորձում է ձգձգել Մոսկվայի առաջարկների քննարկումը. ՌԴ ԱԳՆ

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկների փոխանցումից հետո Վաշինգտոնը հիմնականում փորձել է ձգձգել դրանց քննարկումը: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից:

Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ակտիվ բանակցություններ են վարում նախագահների, արտգործնախարարների և ավելի ցածր մակարդակներով՝ հետագա սրացումներից խուսափելու համար: Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հիմնական մտահոգությունը Ռուսաստանի հնարավոր ռազմական հարձակումն է Ուկրաինայի վրա, Մոսկվայի մտահոգությունը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք, այդ թվում՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին:

2021 թդեկտեմբերի 17-ին ՌԴ արտգործնախարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի դեպի արևելք չընդլայնման և Ռուսաստանի անվտանգության երաշխավորման մասին պայմանագրի նախագիծ էր փոխանցել ՎաշինգտոնինՌԴ ԱԳՆը նաև ՆԱՏՕի մյուս անդամ պետությունների հետ պայմանագրերի նախագծեր էր հրապարակելԴրանց առանցքային դրույթը իրավական ամրագրումն է ՆԱՏՕի՝ դեպի արևելք ընդլայնումից հրաժարվելու և դաշինքին Ուկրաինայի անդամակցումը բացառելուՎաշինգտոնըսակայնշեշտում էոր Ռուսաստանի հիմնական պահանջը՝ հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕի ընդլայնումիցչի կարող կատարվելքանի որ դա կնշանակի հրաժարվել ՆԱՏՕի «բաց դռների» քաղաքականությունիցԱյդ դիրքորոշումը հունվարի 21-ի ժնևյան բանակցություններից հետո վերահաստատել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի ԲլինքենըՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ տեղեկացրել էոր Միացյալ Նահանգները համաձայնել է հաջորդ շաբաթ գրավոր պատասխան տալ անվտանգության ոլորտում երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին:

Միացիր մեր կայքին