Սև ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Սև ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

ՆԱՏՕ-ի Poseidon 21 զորավարժություններն այսօր մեկնարկել են սևծովյան «Կոնստանցա» նավահանգստում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռումինիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը:

««Կոնստանցայի» նավատորմի հրամանատարությունն անցկացնում է ծովում, ցամաքում և օդում ծրագրված զորավարժությունները, որոնց մասնակցում են Բուլղարիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ռումինիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ուժերը: «Պոսեյդոն-21»-ը բարձր աստիճանի բարդության զորավարժանք է, որի նպատակն է ՆԱՏՕ-ի հնարավորությունների կիրառումը Հյուսիսատլանտյան դաշինքի արագ արձագանքման հմտություններն ամրապնդելու համար»,- ասվում է Ռումինայի ռազմածովային ուժերի ԳՇ հաղորդագրության մեջ:

 Զորավարժությունների ժամանակ կմշակվեն ստորջրյա սպառնալիքների դեմ պայքարի սցենարներ, ինչը ներառում է ջրաերկրաբանական հետախուզություն, ծովային ականների հայտնաբերում և վնասազերծում: Վարժանքներ են իրականացվում նաև հակակորդի ավիացիայի, նավերի և ստորջրյա սուզանավերի դեմ պայքարում:

https://www.tert.am/am/news/2021/02/27/black-sea/3538124

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին