Ստոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Ստոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը:

Ստոլտենբերգը «Թվիթերի» իր պաշտոնական էջում հրապարակած հաղորդագրության մեջ նշել է, որ հարցն Էրդողանի հետ քննարկել է հեռախոսազրույցի միջոցով: Նա տեղեկացրել է, որ պայմանավորվել են բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ Բրյուսելում և Մադրիդում:

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել մայիսի 18-ին:

Միացիր մեր կայքին