Ստեֆանոս Ցիցիպասն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է

Ստեֆանոս Ցիցիպասն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է

Թենիսի աշխարհի 4-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է:

Մելբուռնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ստեֆանոս Ցիցիպասը մրցեց աշխարհի 10-րդ ռակետ իտալացի Յանիկ Սինների հետ: 2 ժամ 6 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասը 6:3, 6:4, 6:2 հաշվով հաղթեց երեք սեթում:

«Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունն ըստ ավանդույթի անցկացվում է Մելբուռն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջինն է, մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուռն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղերում` Նաոմի Օսական:

Միացիր մեր կայքին