Սպերցյանը կրկին հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ

Սպերցյանը կրկին հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ

Ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կրկին հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ:

Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Կիսապաշտպան հրավիրվել է ընտրանի մասնակցելու Շվեդիայի և Խորվաթիայի դեմ ընկերական խաղերին, որոնք պետք է կայանան հունիսի 1-ին և 5-ին:

Սպերցյանը Հայաստանի հավաքականին միացել էր նախորդ հավաքին, երբ Խոակին Կապառոսի թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացնում էր հերթական հանդիպումները: Ռումինիայի դեմ երևանյան հանդիպման ժամանակ Սպերցյանը դուրս եկավ փոխարինման, դարձավ գոլի հեղինակ և վաստակեց 11 մետրանոց հարված:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին