«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն միացել է Covid-19-ի դեմ պայքարին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն միացել է Covid-19-ի դեմ պայքարին

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի թվերի աճով պայմանավորված առողջապահության նախարարությունն ընդլայնում է մահճակալային ֆոնդը: Նախարարությունը հայտնում է, որ Covid-19-ի դեմ պայքարին է միացել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը:

«COVID-19-ի դեմ պայքարին միացավ մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Համավարակի թվերի աճով պայմանավորված առողջապահության նախարարությունն ընդլայնում է մահճակալային ֆոնդը»,- ասված է հաղորդագրությունում:

Առողջապահության նախարարությունը կրկին զգոնության կոչ է անում՝ «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր»:

Մարտի 4-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ իրավիճակով պայմանավորված, վերսկսում են երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները։ «Ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը։ Հընթացս կավելացնենք մահճակալների թիվը։ Բայց անգամ եթե ի վիճակի լինենք բոլորին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու, գիտեք, որ հիվանդացությունը շուրջ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք»,- նշել է նախարարը:

https://armenpress.am/arm/news/1045295.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին