Սուդանում ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել

Սուդանում ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել

Սուդանում անձնակազմը հարկադրված շտապ վայրէջք է կատարել՝ ինքնաթիռում օդաչուների վրա «հարձակված» կատվի պատճառով, հայտնում է Korrespondent–ը՝ հղում տալով Alsudaninews- ին:

Ինքնաթիռն օդ է բարձրացել Խարտումի միջազգային օդանավակայանից և թռիչք էր իրականացնում դեպի Կատարի մայրաքաղաք Դոհա: Թռիչքից կես ժամ անց օդանավում կատու է հայտնաբերվել:

Քանի որ կատուն հայտնվել է օդաչունի խցիկում և խանգարել է օդաչուների աշխատանքին, օդանավը վեադարձել է օդանավակայան, որտեղ կատվին տարհանել են ինքնաթիռից։

https://www.tert.am/am/news/2021/03/01/cat-airplaine/3539385

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին