Սիրիացի զինվորականները հետ են մղել հրթիռային հարվածները

Սիրիացի զինվորականները հետ են մղել հրթիռային հարվածները

Սիրիական բանակը հայտարարել է, որ խոցել է Դամասկոսի արվարձանների ուղղությամբ արձակված հրթիռների մեծամասնությունը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «ՍԱՆԱ» սիրիական պետական լրատվամիջոցը:

Ավելի վաղ սիրիական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղում իսրայելական հարձակումը Դամասկոսի երկրնքում:

Բանակի տվյլաներով՝ իսրայելցի զինվորականները «օդային ագրեսիա են սկսել Գոլանի բարձունքների շրջանից՝ հարձակումներ գործելով մի շարք թիրախների ուղղությամբ Դամասկոսի ծայրամասերում:

https://www.tert.am/am/news/2021/03/01/syria/3538894

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին