«Սիրիայի ազատ բանակը» չի հաստատել ԻՊ-ի առաջնորդի ոչնչացման տվյալները

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

«Սիրիայի ազատ բանակը» չի հաստատել ԻՊ-ի առաջնորդի ոչնչացման տվյալները

Ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը» (ՍԱԲ) չի հաստատում «Իսլամական պետություն» խմբավորման պարագլխի վերացման վերաբերյալ հաղորդագրությունները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտարարել Է ՍԱԲ-ի ներկայացուցիչը:

Նոյեմբերի 30-ին արաբական ԶԼՄ-ները հաղորդել էին խմբավորման պարագլուխ Աբու ալ-Հասան ալ-Կուրաշիին վերացնելու մասին: Նրանց տեղեկատվությամբ՝ ԻՊ-ի նոր պարագլուխ Է դարձել Աբու ալ-Հուսեյն ալ-Հուսեյն ալ-Կուրաշին: Իր հերթին ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել Է, որ վերացման գործողությունը «Սիրիայի ազատ բանակի» կողմից անցկացվել Է հոկտեմբերի կեսերին՝ Սիրիայի Դերաա հարավային նահանգում:

«Մենք տեղեկատվություն չունենք ԻՊ-ի առաջնորդի սպանության վերաբերյալ: Մենք այդ հաղորդագրությունները տեսել ենք միայն ամերիկյան ԶԼՄ-ներում», – հայտարարել Է ՍԱԲ-ի աղբյուրը:

Դրա հետ մեկտեղ հարկ Է նշել, որ «Սիրիայի ազատ բանակը» գործում Է առավելապես Սիրիայի հյուսիսում, նրա կազմի մեջ մտնում են սիրիական ընդդիմության բազմաթիվ խմբավորումներ: Դերաայի նահանգում ԻՊ-ի զինյալների դեմ գործողություններն արդեն առաջին ամիսը չԷ, որ անցկացնում են Սիրիայի զինված ուժերը: Աբու ալ-Հասան ալ-Կուրաշին ԻՊ-ն գլխավորել Է այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարին վերացվեց նրա նախորդը՝ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Կուրաշին:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին