Սեւան խոշորացված համայնքի ավագանու 27 անդամներն արդեն ստացել են իրենց մանդատները

Սեւան խոշորացված համայնքի ավագանու 27 անդամներն արդեն ստացել են իրենց մանդատները

Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշմամբ՝ Սեւան խոշորացված համայնքում ավագանու ընտրությունները համարվել են կայացած, ինչի արդյունքում մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինք՝ 21 մանդատ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 3 մանդատ, «Հանրապետություն» կուսակցություն՝ 3 մանդատ:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովից, տեղի է ունեցել Սեւան խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդամների մանդատների հանձնման արարողությունը: «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամի մանդատներ են հանձնվել՝ Սարգիս Մուրադյանին, Արթուր Մարգարյանին,Ժաննա Սարգսյանին, Նորիկ Խալաֆյանին, Մակիչ Համբարձումյանին, Գուրգեն Անտոնյանին, Արսեն Ավետիսյանին, Կամո Ավագյանին, Արթուր Մելքոնյանին, Արայիկ Գեւորգյանին, Բագրատ Ավետիսյանին, Էդվարդ Վարդանյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Արմեն Ալավերդյանին, Խաչիկ Թորոսյանին, Նվեր Սեդրակյանին, Ռոբերտ Խաչատրյանին, Արսեն Մարգարյանին, Արսեն Աֆիյանին, Արմեն Հակոբյանին, Սեւակ Եղիազարյանին։

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից ավագանու անդամի մանդատներ են հանձնվել՝ Արման Հայրապետյանին, Վահե Սաղաթելյանին, Նելսոն Սարգսյանին։

«Հանրապետություն» կուսակցությունից ավագանու անդամի մանդատներ են հանձնվել՝ Աշոտ Նադարյանին, Տիգրան Նիկողոսյանին, Արմենուհի Նադարյանին։

Դեկտեմբերի 17-ին կայացել է Սեւան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին