Սահակաշվիլիի օրգանիզմը պատրաստ չէ կերակուր ընդունել. փաստաբան

Սահակաշվիլիի օրգանիզմը պատրաստ չէ կերակուր ընդունել. փաստաբան

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի օրգանիզմը պատրաստ չԷ կերակուր ընդունել եւ ուտելիքի 80 տոկոսը նետվում Է աղբաման: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Սահակաշվիլիի փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին՝ պաշտպանյալին Գորիի զինվորական հոսպիտալում այցելելուց հետո:

Բժիշկների կոնսիլիումը, որն ստեղծվել Է իշխանությունների կողմից, երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 13-ին, պլանային ստուգման համար այցելել Է Սահակաշվիլիին: Բժիշկների խոսքով՝ նախկին նախագահի լաբորատոր ցուցանիշները բավարար են եւ ներկայում կյանքի համար ոչ մի վտանգավոր բարդություն չի դիտվում: Նա ոչ մի վիտամինի անբավարարություն չունի եւ նրան կարելի Է փոխադրել նորմալ խառը սննդի:

«Մենք կցանկանայինք մեր հարգանքն ու վստահությունը հայտնել երկու կոնսիլիումներին (երկրորդ կոնսիլիումն ստեղծել Է Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան): Ինչ վերաբերում Է երեկվա հայտարարությանը, որն արվել Է բժիշկներից մեկի կողմից, թե իբր ամեն բան լավ Է, եւ կերակուր ընդունելու բոլոր սահմանափակումները չեղարկվել են, ցանկանում եմ ընդգծել, որ Միխեիլ Սահակաշվիլին չի կարող կերակուր ընդունել եւ ուտելիքի 80 տոկոսը նետվում Է աղբաման»,-ասել Է Սաձագլիշվիլին:

Այստեղ փաստաբանը նշել Է, որ միայն ուրախ կլիներ, եթե բժշկի հայտարարությունը համապատասխաներ իրականությանը: Սաձագլիշվիլին կարծում Է, որ նախկին նախագահի վիճակը մնում Է ծանր եւ նա առողջության հետ կապված «մեծ խնդիրներ ունի»: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին բանտարկյալների հիվանդանոցից Գորիի զինվորական հոսպիտալ Է տեղափոխվել նոյեմբերի 20-ին, որտեղ նա վերականգնողական բուժընթաց Է անցնում 50-օրյա հացադուլից հետո:

Արդարադատության նախարարության տվյալներով՝ բուժումն ավարտելուց հետո Սահակաշվիլիին կվերադարձնեն Ռուսթավի բանտ, որտեղ նրան տարել Էին հոկտեմբերի 1-ին ձերբակալելուց անմիջապես հետո: Նրա փաստաբանները, մայրը եւ զինակիցները պահանջում են բուժման համար նրան արտասահման ուղարկել: Հայրենիքում նա հեռակա կարգով վեց տարվա բանտարկության Էր դատապարտվել երկուական քրեական գործերով: Նրա դեմ եւս երեք գործ գտնվում Է հետաքննության փուլում: Նախկին նախագահն իր դեմ բոլոր մեղադրանքները համարում Է կեղծ, իսկ իրեն՝ քաղբանտարկյալ, հաղորդել Է Sputnik-ը:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին