Ռ. Մելիքյանը` Թ. Թովմասյանի հրապարակած փաստաթղթի մասին

Ռ. Մելիքյանը` Թ. Թովմասյանի հրապարակած փաստաթղթի մասին

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել’ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի այսօրվա հայտարարություններին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից այսօր հրապարակված «ինտերպոլյան» փաստերը, մեղմ ասած, իրավաքաղաքական դատավճիռ են նիկոլազմի համար։ Ինչու՞:

1. Հաստատվում է, որ ՀՀ իշխանությունները փաստացի քաղաքական հետապնդում են իրականացնում նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։

2. Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է Ինտերպոլի՛ կողմից, որը գլոբալ (այլ ոչ թե տարածաշրջանային) և նվազ քաղաքականացված միջազգային կառույց է։

3. Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է իբրև թե «ամբողջովին բացահայտված» Մարտի 1-ի՛ գործով մեղադրվող անձի նկատմամբ։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ նիկոլիզմի գլխավոր խաղաքարտերից մեկը՝ Մարտի 1-ի քրեական գործը, միջազգային հեղինակավոր կառույցի կողմից հայտարարվում է քաղաքական ու հակաիրավական՝ վերջնականապես հօդս ցնդեցնելով «ժողովրդավարության բաստիոնի» միֆը։

Կարճ ասած, գործ ունենք ճղճիմ ու խղճուկ, ապաշնորհ ու անսկզբունքային բռնապետիկի հետ։

https://www.tert.am/am/news/2021/03/16/Melikyan/3553795

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին