Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները
Ռուս խաղաղապահներ սկսել են ապահովել Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անվտանգությունը նոր գյուղատնտեսական տարվա մեկնարկին ընդառաջ: Ֆերմերներն սկսել աշխատանքներ անել Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող հողատարածքներում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում կողմերի սահմանազատման գիծը հաճախ անցնում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքներով: Մենք այժմ գտնվում ենք նմանօրինակ խաղողի այգիներից մեկում, որտեղից մինչև սահմանազատման գիծ 20 մետր է: Այժմ այստեղ գարնանային աշխատանքներ են ընթանում: Ռուս խաղաղապահներն ապահովում են այդ աշխատանքների համաձայնեցումն ու անցկացումը: Իրավիճակն աշխատանքների անցկացման վայրում հանգիստ է»,- հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը:
Խաղողագործներն եղանակի տաքացման պահից ի վեր առաջին անգամ հնարավորություն են ստացել անցնել անհրաժեշտ աշխատանքների կատարմանը դաշտերում:
https://www.tert.am/am/news/2021/03/20/peacekeepers/3558805