Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10 հազար 253 նոր դեպք
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 10 հազար 253 նոր դեպք:
Երկրում վարակի աճի տեմպը նվազել է մինչև 0,24%-ի: Նախօրեին վարակի հետևանքով մահացել է 379 մարդ, առողջացել՝ 10 հազար 322-ը:
Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 4 մլն 333 հազար 29-ի: Ողջ ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 89 հազար մարդ, առողջացել է 3 մլն 922 հազար 246-ը: