Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 230 մլն թեստ է կատարվել

Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 230 մլն թեստ է կատարվել

Ռուսաստանցի բժիշկները համավարակի սկզբից ի վեր կատարել են կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 230 միլիոն թեստ, դեկտեմբերի 10-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:

«ՌԴ-ում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 230,4 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Անցած օրը կատարվել Է 629 հազար հետազոտություն:

Գերատեսչության տվյալներով՝ դեկտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կասկածանքով բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 1,65 միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին