Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի ավելի քան 112 մլն թեստ
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 112 միլիոն թեստ, մարտի 4-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 112,1 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Անցած օրը կատարվել Է 343 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 545,9 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: