Ռուսաստանը նախազգուշացում Է արել Թուրքիային Սիրիայում ցամաքային գործողություն անցկացնելու առնչությամբ

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

Ռուսաստանը նախազգուշացում Է արել Թուրքիային Սիրիայում ցամաքային գործողություն անցկացնելու առնչությամբ

Թուրքիայի ցամաքային գործողության անցկացումը Սիրիայում կարող Է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել ահաբեկչական ակտիվության աճի, հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Մենք պահպանում ենք թուրքական կողմի հետ սերտ կապերը սիրիական խնդրի հարցում: Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգություններն իր ազգային անվտանգության սպառնալիքների առնչությամբ: Կարծում ենք, որ ցամաքային գործողության անցկացումը սիրիական տարածքում միայն կուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում և կհանգեցնի ահաբեկչական ակտիվության աճի», – ասել Է Զախարովան ճեպազրույցի ընթացքում:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին