Ռուսաստանը կոտրե՞ց Բաքվի դիմադրությունը սահմանազատման հարցում

Ռուսաստանը կոտրե՞ց Բաքվի դիմադրությունը սահմանազատման հարցում

Բաքուն հայտարարում է, որ կողմ է առանց նախապայմանների սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելուն: Ի պատասխան Երևանը հայտարարել է, որ այդ գործընթացի առնչությամբ չունի նախապայմաններ: Նշանակու՞մ է սա արդյոք, որ սահմանազատման և սահմանագծման հարցում կա որոշակի առաջ քայլ և կողմերը մոտ են հանձնաժողով ստեղծելուն, ինչի վերաբերյալ խոսվում էր թե նոյեմբերի 26-ին Սոչիի հանդիպման արդյունքում, թե դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո: Իհարկե Սոչիից հետո ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ պայմանավորվածություն կա հանձնաժողով ստեղծել մինչև տարեվերջ, մինչդեռ մոտենում է արդեն նոր տարվա հունվարի վերջը և հանձնաժողով դեռ ստեղծված չէ: Ինչն է ժամանակացույցի «հետ ընկնելու» պատճառը, բավականին բարդ է ասել: Ինչպես որ բավական դժվար է ասել, թե առանց նախապայմանի գործընթացի պատրաստ լինելու մասին Ադրբեջանի հայտարարությունն արդյո՞ք ենթադրում է սահմանագծման և սահմանազատման գործընթացը Արցախի կարգավիճակի հետ կապելու մտադրությունից հրաժարում:

Թե՞ Բաքուն «առանց նախապայման» ասելով, դիտարկում է «հայելային հետքաշման» մասին Երևանի առաջարկը և դա համարում նախապայման, ըստ այդմ հայտնում իր համար դրա անընդունելիության մասին: Թե՞ այդուհանդերձ Ռուսաստանին հաջողվել է որոշակիորեն բեկել Բաքվի դիրքորոշումը: Այդ առումով հատկանշական էր օրերս ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, որն ի դեպ հաջորդեց Իլհամ Ալիևի հայտնի հարցազրույցին, որտեղ նա հոխորտալից տոնով խոսում էր արցախյան հարց չլինելու մասին, որոշակիորեն նաև նախատինք հնչեցնելով ՌԴ խաղաղապահների հասցեին: Դրան հաջորդեց Լավրովի հայտարարությունը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը «կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ»: Արդյո՞ք Մոսկվան հիշեցրեց Բաքվին, որ հոխորտալից համառության պարագայում Ադրբեջանը կարող է «հասնել» նրան, որ պարզապես «թարմացնի» կարգավիճակի հարցը, որ փորձում է «խնամքով» սառեցնել Ռուսաստանը: Եվ արդյո՞ք Բաքուն հասկացավ դա: Ընդ որում, ուշադրության է արժանի թերևս նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի անդրադարձը Լաչինի միջանցքի թեմային, որ դարձյալ Բաքուն սրեց ֆրանսիացի գործիչ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի Արցախ այցի առնչությամբ: Ինչպես հայտնի է, Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը թույլ չի տա կրկնություն:

Հոդվածն ամբողջությամբ՝ https://www.1in.am/

Միացիր մեր կայքին