Ռոնալդուի գործակալը բանակցություններ է վարել Ռեալի հետ

Ռոնալդուի գործակալը բանակցություններ է վարել Ռեալի հետ

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից կհեռանա «Յուվենտուսից»:

Goal-ը հայտնում է, որ պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարել «Ռեալի» հետ ֆուտբոլիստի՝ մադրիդյան ակումբ հնարավոր վերադարձի վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կապվել է «Ինտերի» Մայամիի սեփականատեր Դևիդ Բեքհեմի հետ՝ MLS-ում հանդես եկող ակումբ տեղափոխվելու հնարավորության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Daily Star-ը։

36-ամյա Ռոնալդուի պայմանագիրը իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի հունիս:

Goal. Ռոնալդուի գործակալը բանակցություններ է վարել Ռեալի հետ – Armsport.am

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին