«Ռոմա»-ն հաղթել է «Սպերցիա»-ին. Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Սպերցիա»-ին:
Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն երկու անպատասպան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: «Գայլերի» կազմում աչքի են ընկել Քրիս Սմոլինգը և Ռոջեր Իբանյեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:
Այժմ «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն է: