Ռոմա-ն դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ

Ռոմա-ն դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվեց Դոնեցկի «Շախտյոր»-ին

Առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները: «Ռոմա»-ն բացեց խաղի հաշիվը երկրորդ կեսի մեկնարկում` 48-րդ րոպեին: Աչքի ընկավ Մայորալը: «Շախտյոր»-ից մոտ 10 րոպե պահանջվեց հաշվի տարբերությունը հավասարեցնելու համար: Գոլը հեղինակեց Մորեսը: Բայց «գայլերին» հաջողվեց նորից առաջ անցնել հաշվի մեջ 72-րդ րոպեին: Դուբլի հեղինակ դարձավ Մայորալը:

«Ռոմա»-ն երկու խաղերի արդյունքում կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցում այս խաղին ակումբների առաջին հանդիպմանը ստացած վնասվածքի պատճառով:

https://armenpress.am/arm/news/1046503.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին