«Ռոմա»-ն առանց Մխիթարյան զիջել է «Նապոլի»-ն

«Ռոմա»-ն առանց Մխիթարյան զիջել է «Նապոլի»-ն

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Նապոլի»-ին:

 Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Նապոլի»-ին երկու անպատասխան գնդակ ուղարկեց «գայլերի» դարպասը: Նեապոլիտական թիմի կազմում աչքի ընկավ Դրիս Մերտենսը, ով դարձավ դուբլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված չէր «Ռոմա»-ի կազմում վնասվածքի պատճառով, որը ստացել էր Եվրոպայի լիգայի «Շախտյոր»-ի դեմ խաղում:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 50 միավոր: «Նապոլի»-ն այս հաղթանակի շնորհից երեք միավորով առաջ է մայրաքաղաքային թիմից (53 միավոր) և 5-րդ տեղում է:

«Ռոմա»-ն առանց Մխիթարյան զիջել է «Նապոլի»-ն | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին