«Ռեալ»-ը «Աթլետիկո»-ի դեմ խաղում խուսափեց պարտությունից

«Ռեալ»-ը «Աթլետիկո»-ի դեմ խաղում խուսափեց պարտությունից

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Աթլետիկո»-ն և «Ռեալ»-ը:

Մադրիդյան երկու թիմերի պայքարն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Առաջինը խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեցին «Աթլետիկո»-ի ֆուտբոլիստները` աչքի ընկավ Լուիս Սուարեսը: «Արքայական ակումբից» գոլի հեղինակ դարձավ Քարիմ Բենզեման` խաղավարտին մոտ` 88-րդ րոպեին: «Աթլետիկո»-«Ռեալ»` 1:1:

Այս տուրից հետո «Ռեալ»-ը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 54 միավոր: Երկրորդ տեղում 56 միավորով «Բարսելոնա»-ն է, իսկ առաջատարը 59 միավորով «Աթլետիկո»-ն է:

https://armenpress.am/arm/news/1045431.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին