ՌԴ-ում առաջին անգամ հայտնաբերվել է հարավաֆրիկյան շտամ

ՌԴ-ում առաջին անգամ հայտնաբերվել է հարավաֆրիկյան շտամ

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամ: Այս մասին տեղեկացնում է «Ռոսպոտրեբնադզորը»՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Հայտնաբերվել է բրիտանական շտամի 28 դեպք, երկուսը հարավաֆրիկյան տարբերակ են, բրազիլական շտամ չի հայտնաբերվել»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Մասնագետները հայտնաբերել են նաև 16 այլ մուտացիաներ:

Բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական շտամները համարվում են ավելի վարակիչ: Առաջինը Բրիտանիայում հայտնաբերվել է 2020-ի սեպտեմբերին, երկրորդը՝ հոկտեմբերին, երրորդը՝ 2021-ի հունվարին:

ՌԴ-ում առաջին անգամ հայտնաբերվել է հարավաֆրիկյան շտամ (1lurer.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին