ՌԴ-ն մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

ՌԴ-ն մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնությունը մտահոգություն է հայտնում, համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի համար Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում։

«Ռուսական կողմը, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը, շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Ընդգծում ենք, որ հենց ՌԴ խաղաղապահներն են առանցքային ներդրում ունենում իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում։ Մեր խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք դիտարկում ենք որպես անընդունելի և կանխամտածված գործողություններ, որոնք զգալի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին»,- նշել է Զախարովան։

Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները:

«Նշում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար: Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հարցի շուրջ։

Մենք կողմ ենք տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի համակողմանի իրականացմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և երկու երկրների հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև շփումների հաստատմանը»,- եզրափակել է Զախարովան։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին