ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը լուծելու նպատակով պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ

ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը լուծելու նպատակով պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ

Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման մեկնարկին: Մայիսի 19-ին Դուշանբեում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ մայիսի 18-ին ոչ պաշտոնական ռեժիմով սկսել են ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը, և  հանդիպման ընթացքում դիտարկել են հայ գործընկերների խնդրանքը և այդ խնդրանքին համապատասխան քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները։

«Կողմերի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանազատման եւ սահմանագծման մեկնարկին, ինչպես նաև այդ նպատակով հանդես գալ հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, նաև՝ միջնորդ»,- ասաց Լավրովը։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին