ՌԴ խաղաղապահները Արցախում ականազերծել են շուրջ 1558 հա տարածք
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1558 հա տարածք, 489 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 45 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: