ՊԵԿ որոշ աշխատակիցների թույլատրվեց կրել մարտական զենք
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ զենքի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները զենք կրելու և օգտագործելու իրավունք կստանան։ Կառավարության հեղինակած նախագիծն ստացավ 91 «կողմ», 6 «դեմ» և 21 «ձեռնպահ» ձայներ: Նշվում է, որ առաջին հերթին զենք կտրվի ՊԵԿ այն աշխատակիցներին, որոնք զբաղվում են մաքսանենգության դեմ պայքարով։ Որոշվելու է պաշտոնատար անձանց ցուցակն ու այն զինատեսակները, որոնք նրանք օգտագործելու իրավունք կունենան։ ՊԵԿ աշխատակիցները դասընթացներ պետք է անցնեն զենք կրելու իրավունք ստանալու համար։