ՊԵԿ-ը ապաքաղաքական կառույց է, և հավաքներին մասնակցելու ցուցում ՊԵԿ ղեկավարության կողմից երբեք չի տրվել. հայտարարություն

ՊԵԿ-ը ապաքաղաքական կառույց է, և հավաքներին մասնակցելու ցուցում ՊԵԿ ղեկավարության կողմից երբեք չի տրվել. հայտարարություն

Լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե ՊԵԿ-ի ղեկավարությունը հրահանգել է բոլոր աշխատակիցներին ներկա գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին՝ կարեւորելով բացառապես ներկա ստանալը` ապատեղեկատվություն է և բացարձակ սուտ. տեղեկացնում են ՊԵԿ-ից: Այս առնչությամբ, ՀՀ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ Պետական եկամուտների կոմիտեն ապաքաղաքական կառույց է, և հավաքներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի կիրառման ցուցում ՊԵԿ ղեկավարության կողմից երբեք չի տրվել: Այս թեմայով շահարկումներն անտեղի են: Խստորեն հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ անհիմն շահարկումներից, չտարածել չստուգված տեղեկություններ և փորձեր չկատարել ՊԵԿ-ին ներքաշել քաղաքական գործընթացներում:

https://factor.am/343353.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին