Պապիկյանը և Ալիխանյանը կպայքարեն Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոնության համար

Պապիկյանը և Ալիխանյանը կպայքարեն Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոնության համար

Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 23 տարեկանների առաջնությունում 61 կգ և 74 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը և Հրայր Ալիխանյանը դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Ռազմիկ Պապիկյանը ոսկե մեդալի համար կմրցի վրացի Թեիմուրազ Վանիշվիլիի հետ, իսկ Հրայր Ալիխանյանը` ռուս Չերմեն Վալիևի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Արման Անդրիասյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:

 

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին