«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ներառող նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ներառող նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում

Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայության հաղորդագրությունից:

Փոփոխություններով առաջարկվում է գործող օրենքով ամրագրված Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրել է, որ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով կներդրվի «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիր, որի ժամկետը նախատեսվում է 5 տարի:

Պայմանագրային զինծառայողների պայմանագրի ժամկետը լրանալու, առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար 5 միլիոն դրամ: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել: Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին