Պաշտպանը՝ Արա Սաղաթելյանի հետ տեսակցություններն արգելելու վերաբերյալ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամաբոր Գևորգ Գորգիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, որից հետո տեղեկացել է, որ Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ հեռախոսազանգերը և տեսակցություններն ընտանիքի անդամների հետ:
Tert.am-ի հետ զրույցում Արա Սաղաթելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, անդրադառնալով նման որոշում կայացնելու հիմքերին, նշեց՝ քրեական դատավարության օրենսգրքում հիմքն առկա է, բայց կոնկրետ դեպքում այդ հիմքերը սխալ անձի վերաբերյալ, սխալ դեպքում են կիրառվել: