Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի

Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայությունից, և Ազգային ժողովում համապատասխան օրենքի ընդունումից հետո կդառնա վարչապետին ենթակա մարմին:

Կառավարության նիստում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ասաց, որ փոփոխությունը  անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է տեղի ունենում:

«Նախկինում այս կարգավորման շրջանակներում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Այժմ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս յոթ տարի: Վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,-ասաց նա:

Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ ըստ անհրաժեշտության հետագայում ծառայությունը երկարացնելու հնարավորություն կլինի:

«ԱԱԾ-ն  պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով ` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար,  սահմանադրական կարգի պահպանություն: Մենք պետք է ծառայության կարողություններն  ու հնարավորությունները մեծացնենք, և մենք դա անում ենք»,-հավելեց Փաշինյանը:

Կառավարությունը քվեարկությամբ հավանություն տվեց առաջարկվող նախագծին:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին