Չինաստանում զինվորականներին կարգելվի Tesla էլեկտրամոբիլ վարել

Չինաստանում զինվորականներին կարգելվի Tesla էլեկտրամոբիլ վարել

Չինաստանը զինվորականներին և խոշոր պետական ընկերությունների աշխատակիցներին կարգելի Tesla ամերիկյան կորպորացիայի էլեկտրամոբիլներ վարել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal– ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Դա պայմանավորված է այն մտահոգությամբ, որ Tesla ընկերությունն այդ կերպ կարող է ստանալ տվյալներ, որոնք կսպառնան Չինաստանի ազգային անվտանգությանը: Չինացի պաշտոնյաների խոսքով, մեքենաների տեսախցիկները կարող են անընդհատ տեսանկարահանել և տվյալներ ստանալ մեքենայի գտնվելու վայրի վերաբերյալ: Բացի այդ, Tesla–ի ներքին համակարգերը համաժամանակացնում են մեքենան վարողի կոնտակտները: Չինաստանի իշխանությունները կարծում են, որ այս տվյալները կարող են ուղարկվել ԱՄՆ:

Բացի վերոնշյալ արգելքից, կսահմանափակվի նաև Tesla էլեկտրամոբիլների մուտքը այն բնակավայրեր, որտեղ ապրում են կարևոր արդյունաբերական ոլորտում և պետական գերատեսչություններում աշխատող անձիք։

https://www.tert.am/am/news/2021/03/20/Tesla/3558239

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին