ՉԺՀ-ում հայտարարել են, որ կաջակցեն Կորեական թերկաղզու հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը
Չինաստանը կաջակցի Կորեական թերակղզու միջուկային խնդիրի քաղաքական կարգավորմանը եւ ավանդ կեներդնի տարածաշրջանի խաղաղության եւ կայունության պահպանման, ինչպես նաեւ զարգացման բնագավառում: Այդ մասին, ինչպես հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, ասված Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին հղած բանավոր ուղերձում:
Նշվում Է, որ ուղերձը հաղորդվել Է մարտի 22-ին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի Միջազգային կապերի բաժնի ղեկավար Սուն Տաոյի կողմից Պեկինում ԿԺԴՀ-ի դեսպանի հետ կայացած հանդիպման ժամանակ: «Չինաստանը ԿԺԴՀ-ի եւ մյուս շահագրգիռ կողմերի հետ համատեղ կշարժվի դեպի Կորեական թերակղզու հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, ինչպես նաեւ կաջակցի թերակղզու խաղաղոթյանն ու կայունությանը եւ նոր դրական ավանդ կներդնի տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ զարգացման բնագավարում»,- մեջբերում Է նրա խոսքը հեռուստատեսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
https://armenpress.am/arm/news/1046794.html