Ուկրաինան հայտարարել է, որ երբեք չի գրանցի «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Ուկրաինան հայտարարել է, որ երբեք չի գրանցի «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ոչ մի դեպքում չի գրանցվի Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարար Մակսիմ Ստեպանովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հունվարի վերջին Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել մի օրինագծի, որը նախատեսում է պատվաստանյութերի օգտագործման գրանցման հնարավորություն, պայմանով, որ առկա են հաջող նախակլինիկական փորձարկումների ապացույցներ, և կլինիկական փորձարկումներն իրականացվել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Կանադայի, Չինաստանի, Իսրայելի, Հնդկաստանի, Մեքսիկայի, Բրազիլիայի կամ Եվրամիության համապատասխան իրավասու մարմինների թույլտվությամբ:

Նույն փաստաթղթում նշվում է, որ դեղամիջոցը չպետք է մշակված լինի Ռուսաստանի Դաշնությունում: Փետրվարին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է երկրում կորոնավիրուսային վարակի դեմ Ռուսաստանում արտադրվող պատվաստանյութերի գրանցումը:

«Ես արդեն մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Սպուտնիկ V»-ն ոչ մի պարագայում չի գրանցվի երկրի տարածքում», – Ռադայում իր ելույթի ժամանակ ասել է Ստեպանովը:

https://www.tert.am/am/news/2021/03/05/ukraine-sputnik/3544383

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին