Ուկրաինայում ցմահ դատապարտյալները կարող են ազատության իրավունք ստանալ

Ուկրաինայում ցմահ դատապարտյալները կարող են ազատության իրավունք ստանալ

Ուկրաինայի Գերագույն ռադան նախատեսում է քննարկել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է УНИАН հրատարակությունը:

Թիվ 4049 օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը կողմ է քվեարկել 313 ժողովրդական պատգամավոր:

Օրինագիծը նախատեսում է, որ ցմահ ազատազրկման դատապարտվածները, որոնք օրենքի ուժի մեջ մտնելու օրը դատարանի կողմից նշանակված պատիժը կրում են ավելի քան 10 տարի, իրավունք կունենան փոխարինել պատիժը: Նրանք կկարողանան ազատազրկում խնդրել 5-ից 20 տարի ժամկետով, բայց այդպիսի պատժի ընդհանուր ժամկետը չպետք է 25 տարուց պակաս լինի:

https://www.tert.am/am/news/2021/03/05/ukraine/3543846

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին