Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում պայթյուն է եղել
Ուկրաինայի Չերնովցով քաղաքի հիվանդանոցում պայթյուն է որոտացել: Պատահարի հետևանքով տուժածներ կան:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Նատալյա Գուսակը:
«Արտակարգ իրավիճակ: Քաղաքային №1 հիվանդանոցում պայթյուն է եղել: Կան տուժածներ: Ես արդեն տեղում եմ և զբաղվում եմ պացիենտների՝ այլ հիվանդանոցներ տեղափոխմամբ: Մանրամասներն ավելի ուշ կհայտնեմ»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Գուսակը:
https://armenpress.am/arm/news/1044721.html