ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակ․ Առաջատարը նույնն է, ռուսական ֆիասկո, Հայաստանը՝ 4-րդ տասնյակում
ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում առաջատարը շարունակում է մնալ Իսպանիան։ Չնայած այս մրցաշրջանում իսպանական ակումբների ոչ շլացուցիչ արդյունքների՝ վերջին 5 մրցաշրջանների հանրագումարով Իսպանիան շարունակում է մնալ առաջատարի դիրքում՝ 94,569 միավորով։ Լավագույն հնգյակում են նաև Անգլիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան։
Այս պահին եվրագավաթներում շարունակում են հանդես գալ իսպանական 4, գերմանական 2, իտալական 4, ֆրանսիական 1 ակումբ, իսկ բոլորից շատ ներկայացուցիչն ունի Անգլիան՝ 5։
Ռուսաստանը ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում յոթերորդ տեղից նահանջեց ութերորդ՝ հետ մնալով Նիդերլանդներից: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ամստերդամի «Այաքսը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 3:0 հաշվով հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյսին»:РЕКЛАМАВключить звук
Նիդերլանդներն այժմ ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում ունի 38,400 միավոր, իսկ Ռուսաստանը ՝ 38,382: Հիշեցնենք, որ ռուսական բոլոր ակումբներն արդեն դուրս են մնացել ընթացիկ եվրոպական մրցակցությունից: Ռուսաստանը վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ է այդքան ցածր դիրք զբաղեցնում։
ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակի լավագույն 14 երկրներն այժմ ունեն այս տեսքը.
