Ոստիկանությունը Երևանում բերման ենթարկվածների նոր թիվ է հայտնել

Ոստիկանությունը Երևանում բերման ենթարկվածների նոր թիվ է հայտնել

Երևանում «Դիմադրության» շարժման կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 414 քաղաքացի:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հայտնելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:

Վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում «Դիմադրության» շարժումը իրականացրել է անհնազանդության ակցիաներ, որոնց ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ են փակվել: Ընդդիմությունը ժամը 11:30-ից դադարեցրել է անհնազանդության ակցիաները և ժամը 19:00-ին հանրահավաք հրավիրել Ֆրանսիայի հրապարակում:

Միացիր մեր կայքին